Հոդված 1
Հոդված 1.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.1-ին հոդվածում՝
1) 3-րդ մասը «ուղարկվում են» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.
2) 5-րդ մասը «ուղարկվում են» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.
3) 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ծանուցումը «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջ պատշաճ ծանուցման փաստը հավաստող ապացույցը:»: