Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-15-ից մինչև 2020-12-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հոդված 24. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

գործել է մինչև 2020-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 24. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)` Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է:

2. Խորհուրդը կազմված է ինն անդամից: Խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են հինգ տարի ժամկետով: Խորհրդի անդամներից`

1) երեքին նշանակում է Կառավարությունը.

2) երեքին նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը.

3) երեքին ընտրում են զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները:

3. Խորհրդի` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետում նշված անդամների կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում Հիմնադրամի տնօրենն այդ մասին ծանուցում է համապատասխան անդամին նշանակելու իրավասություն ունեցող մարմնին և (կամ) կազմակերպությանը (կազմակերպություններին): Առաջացած թափուր տեղում`

1) Կառավարությունը կամ Կենտրոնական բանկն իր անդամին նշանակում է Հիմնադրամի տնօրենի ծանուցումը ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում.

2) զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն իրենց անդամին նշանակում են Հիմնադրամի տնօրենի ծանուցումը ստանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում: Եթե սույն կետում նշված ժամկետում զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները չեն նշանակում Խորհրդի իրենց անդամին, ապա չնշանակված անդամին սույն մասում նշված մեկամսյա ժամկետը լրանալու օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում, նշանակում են Խորհրդի մնացած անդամները:

4. Խորհրդի անդամները պետք է ունենան կառավարման և ֆինանսների բնագավառներում գիտելիքներ և առնվազն հինգ տարվա փորձ: Նրանք պետք է լինեն հասարակության շրջանում հարգանք վայելող և անբասիր համբավ ունեցող անձինք:

5. Խորհուրդն ունի նախագահ, որին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ հինգ տարի ժամկետով:

6. Խորհրդի անդամները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

7. Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում՝

1) Հիմնադրամի բյուջեի հաստատումը, ինչպես նաև Հիմնադրամի ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափի սահմանումը.

2) Հիմնադրամի գործադիր հանձնաժողովի անդամների նշանակումը, հանձնաժողովի ձևավորման, գործունեության և լուծարման կարգերի հաստատումը, իսկ Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված դեպքերում՝ Հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների սահմանումը.

3) Հիմնադրամի տնօրենի նշանակումը.

4) Հիմնադրամի աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրությունը.

5) Հիմնադրամի կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման կարգը, ձևը և հաշվետվությունների հաստատումը.

6) ընդունում է այն կարգերը և որոշումները, որոնց ընդունումը սույն օրենքով կամ Հիմնադրամի կանոնադրությամբ վերապահված է Խորհրդի իրավասությանը.

7) շահառուներին հատուցման գումարներ վճարելու կարգի սահմանումը.

8) Հիմնադրամի գործունեության նկատմամբ կորպորատիվ վերահսկողություն իրականացնելը.

9) սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված որոշումների ընդունումը.

10) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված` բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի և (կամ) բանկերի վարկանիշի նվազագույն շեմի սահմանումը:

8. Խորհրդի այլ իրավասությունները սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։