Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-18-ից մինչև 2024-08-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 31. Այլ դրույթներ

գործել է մինչև 2024-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 31. Այլ դրույթներ

1. Հիմնադրամի պատշաճ գործունեությունն ապահովում է Կենտրոնական բանկը` ֆինանսավորելով Հիմնադրամի գործունեությունը` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափերով:

2. Սույն օրենքի՝ վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:

3. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված՝ առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, ապա Հիմնադրամը շարունակում է վճարել դրամական աջակցություն՝

1) պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի դեպքում՝ ամսական 75 000 դրամի չափով.

2) պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի դեպքում՝ ամսական 50 000 դրամի չափով.

3) պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի դեպքում՝ ամսական 25 000 դրամի չափով:

4. Զինծառայողի՝ կրկին Հիմնադրամի շահառու ճանաչվելու (առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու) դեպքում կամ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված ժամկետում և պատճառով մահանալու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա վճարված դրամական աջակցության գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ և նվազեցվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից՝ Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով:

5. Սույն հոդվածով նախատեսված դրամական աջակցությունը տրվում է առավելագույնը 36 ամիս ժամկետով՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից հետո երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան վերջին անգամ ամսական հավասար վճարը վճարելու ամսվան հաջորդող ամսվանից: Դրամական աջակցությունը դադարեցվում է զինծառայողին կրկին շահառու ճանաչելու կամ սույն մասում նշված 36-ամսյա ժամկետը լրանալու կամ զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ զինծառայողի մահվան կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը լրանալու դեպքում:

6. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի գործողությունը դադարում է 2026 թվականի հունվարի 31-ից:

7. Հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք մինչև 2022 թվականն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար դրոշմանիշային վճար չեն կատարում, իսկ 2022 թվականի եկամուտներից դրոշմանիշային վճարը կատարում են մինչև 2023 թվականի ապրիլի 20-ը:

(31-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն, լրաց. 08.12.22 ՀՕ-531-Ն, 01.03.23 ՀՕ-42-Ն)

(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(08.12.22 ՀՕ-531-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։