Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-15-ից մինչև 2020-12-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 9. Սույն գլխում օգտագործվող հասկացությունների նշանակությունը

գործել է մինչև 2020-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 9. Սույն գլխում օգտագործվող հասկացությունների նշանակությունը

1. Սույն գլխի դրույթների կիրառման նպատակով՝

1) դրոշմանիշ է համարվում Հիմնադրամի՝ էլեկտրոնային եղանակով թողարկած պիտակը.

2) ֆիզիկական անձի ռեզիդենտությունը, ոչ ռեզիդենտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն.

3) սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ օրացուցային տարին.

4) հարկային գործակալ է համարվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց՝ նույն կետերում նշված հիմքերով եկամուտ վճարող իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հիմնարկը:

(9-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-286-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։