Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը
Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը
1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1500 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 3000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 5500 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 8500 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 000 դրամ
2) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 24 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 48 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 120 000 դրամ
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն, խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն, 01.07.21 ՀՕ-282-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.07.21 ՀՕ-282-Ն օրենքն ունի անցումային դրույթ)