Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը
Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը
1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար`
1) հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1000 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1000 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1000 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15000 դրամ
2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինչպես նաև հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 12000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 12000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 12000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 120 000 դրամ
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն, խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն, 01.07.21 ՀՕ-282-Ն, փոփ., խմբ. 01.03.23 ՀՕ-42-Ն, փոփ. 17.12.25 ՀՕ-477-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.07.21 ՀՕ-282-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(17.12.25 ՀՕ-477-Ն օրենքն ունի անցումային դրույթ)