Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-03-ից մինչև 2023-11-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 15. Դրոշմանիշային վճարը ինքնուրույն վճարելը

գործել է մինչև 2023-11-18Բացել ARLIS-ում

Հոդված 15. Դրոշմանիշային վճարը ինքնուրույն վճարելը

1. Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն՝ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկում, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը` միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ, եկամուտներ արտացոլված լինելու հանգամանքը:

Շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:

(փոփոխությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա` 29.12.20 ՀՕ-502-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն)

2․ Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 1-ը ներառյալ, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ, հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման համապատասխան բազաները:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն, խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն, 01.03.23 ՀՕ-42-Ն)

(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։