Հոդված 2
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և տարածվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված և գործող սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ակտերի վրա:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված, մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված և գործող ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտը, ինչպես նաև մետատվյալները դրանք ընդունելու իրավասություն ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ստեղծվում և ինտեգրվում են ազգային գեոպորտալին Կադաստրի կոմիտեի մասնագիտական խորհրդատվական աջակցությամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2026 թ. հունիսի 25
Երևան
ՀՕ-240-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական: