Հոդված 1. «Տարածական տվյալների մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-21-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
Հոդված 1. «Տարածական տվյալների մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-21-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ապահովում են կոորդինատային կապակցում (կոորդինատային համակարգում տեղորոշում) ունեցող գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի՝ Կառավարության սահմանած ստանդարտացման ուղեցույցների հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը, թարմացումը, ինչպես նաև նշված տարածական տվյալների մետատվյալների՝ ազգային ստանդարտի հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը և թարմացումն այդ ակտերն ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:»: