Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. ․ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1․ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

1) «մշակութային բարիքներ` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ հասկացությունը.

«մշակութային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.».

2) «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մշակութային ոչ առևտրային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություն, որի գործունեությունը բխում է պետության կամ համայնքի կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունից և ռազմավարությունից.».

3) «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը «մշակութային կազմակերպությունում» բառերից հետո լրացնել «կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունում» բառերով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։