Գլուխ 7 · ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Տարածական տվյալների ոլորտում վեճերի լուծման կարգը
Հոդված 30. Տարածական տվյալների ոլորտում վեճերի լուծման կարգը
1. Տարածական տվյալների ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
2. Մի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, մյուս կողմից պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց միջև վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով: