Հոդված 7. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց իրավասությունները
Հոդված 7. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց իրավասությունները
1. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք՝
1) իրականացնում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների, մետատվյալների և դրանց առցանց ծառայությունների ստեղծման և մշակման աշխատանքներ.
2) ապահովում են օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը.
3) ապահովում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների ստանդարտացումը՝ «Ստանդարտացման մասին» օրենքով սահմանված կարգով և ստանդարտացման ուղեցույցների հիման վրա.
4) օգտագործում են տարածական տվյալները և մետատվյալներն իրենց լիազորություններն իրականացնելու համար.
5) ապահովում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների և մետատվյալների օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը.
6) ապահովում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների և մետատվյալների տրամադրումը կամ հասանելիությունը լիազոր մարմնին.
7) ստեղծում և վարում են թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները.
8) իրենց իրավասության սահմաններում հավաքում և պահպանում են Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, պետական սահմաններին վերաբերող տարածական տվյալները.
9) ապահովում են կոորդինատային կապակցում (կոորդինատային համակարգում տեղորոշում) ունեցող գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի՝ Կառավարության սահմանած ստանդարտացման ուղեցույցների հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը, թարմացումը, ինչպես նաև նշված տարածական տվյալների մետատվյալների՝ ազգային ստանդարտի հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը և թարմացումն այդ ակտերն ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
2. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(7-րդ հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-240-Ն)
(18.06.26 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)