Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 24. Համայնքի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 24. Համայնքի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում

Համայնքի ղեկավարը՝

1) ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը.

2) որպես պարտադիր լիազորություն՝ կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները.

3) որպես պատվիրակված լիազորություն՝ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ.

4) որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.

5) որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.

6) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։