Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2021-08-16։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-08-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

գործել է մինչև 2021-08-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) իրականացնում է պետական քաղաքականությունը և կրում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը.

բ) հաստատում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերը, ինչպես նաև դրանք կատարողների ներկայացրած հաշվետվությունները.

գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները.

դ) (կետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)

ե) սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը.

զ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, լիցենզիաների գործողության տարածքները Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում.

է) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը.

ը) սահմանում է տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները.

թ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները.

ժ) սահմանում է ճանապարհային լուսացույցներին և այլ տեխնիկական միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները և շահագործման նորմերը.

ժա) սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի և պետական հաշվառման փաստաթղթերի (ազգային ու միջազգային վկայագրերի, ժամանակավոր հաշվառման վկայագրի) ձևերը.

ժբ) սահմանում է տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգը, ինչպես նաև հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները.

ժգ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները.

ժդ) սահմանում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականին ներկայացվող պահանջները.

ժե) սահմանում է կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը.

ժզ) սահմանում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման, պահպանման և ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման նախագծերը, ինչպես նաև ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները ոստիկանության հետ համաձայնեցնելու կարգը.

ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում՝ պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.

ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը.

ժթ) սահմանում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը.

ի) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները.

իա) սահմանում է վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելու կանոնները.

իբ) (կետն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)

իգ) սահմանում է ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները.

իդ) (կետն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)

իե) հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) կանոնադրությունը.

իե.1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների տրամադրման կարգը.

իե.2) սահմանում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը.

իե.3) սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը.

իե.4) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և Ճանապարհային ոստիկանության միջև օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման կարգը.

իզ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.

իէ) սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և տրման կարգը։

(9-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, 08.04.10 ՀՕ-36-Ն, խմբ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-228-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-183-Ն, փոփ., լրաց. 31.05.19 ՀՕ-40-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-278-Ն)

(հոդվածը 20.01.21 ՀՕ-58-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 16.08.21 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։