Հոդված 13.1. Տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման տվյալների փոխանցումը (տրամադրումը)
Հոդված 13.1. Տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման տվյալների փոխանցումը (տրամադրումը)
(վերնագիրը խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն)
1. Ճանապարհային ոստիկանությունում գրանցված կամ հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները առանց տվյալների սուբյեկտի համաձայնության փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և փաստաբաններին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պետական կառավարման մարմիններ և իրավաբանական անձանց:
(13.1 -ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-476-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)