Հոդված 3. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը
Հոդված 3. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
3. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են պայմանագրի նորմերը:
(3-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-218-Ն)