Հոդված 19. Ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումները և այդ ընթացքում անվտանգության ապահովման պահանջները
Հոդված 19. Ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումները և այդ ընթացքում անվտանգության ապահովման պահանջները
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության և ճանապարհների թողունակության բարձրացման նպատակով ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և ճանապարհը տնօրինող այլ անձինք:
2. Արգելվում է ի վնաս ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի, ճանապարհների թողունակության բարձրացման և ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցառումների իրականացումը:
3. Ճանապարհային երթևեկության անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման դեպքում ճանապարհը տնօրինողը կամ սահմանված կարգով սպասարկողը դրա մասին անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և շահագրգիռ այլ մարմինների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով և հանրության մատչելի այլ ձևերով` հանրությանը:
(19-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)