Գլուխ 4 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 13.1. Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման տվյալների փոխանցման կարգը
Հոդված 13.1. Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման տվյալների փոխանցման կարգը
Ոստիկանության մարմիններում հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պետական կառավարման մարմինների:
(13.1 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)