Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2012-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 13.2. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները

գործել է մինչև 2012-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 13.2. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:

2. Տրանսպորտային միջոցը փոխելիս (oտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար oրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն oգտագործելու առաջնահերթության իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների oգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար oրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ:

3. Եթե մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդի հաղթողը հրաժարվում է ձեռք բերել հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքը, ապա նախավճարը չի վերադարձվում, և նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր առաջարկած գնի 20 տոկոսի չափով, իսկ աճուրդի հաղթող է ճանաչվում բարձր գին առաջարկած նախորդ մասնակիցը, որի կողմից հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում նույնպես նախավճարը չի վերադարձվում, և նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր առաջարկած գնի 20 տոկոսի չափով: Տուժանքի գումարը կամավոր չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական կարգով:

4. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների oգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:

5. Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից հետո` հինգ բանկային oրվա ընթացքում, նախավճարը վերադարձվում է աճուրդում չհաղթած մասնակիցներին:

(13.2 հոդվածը լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։