Գլուխ 8.1 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 33.2. Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերը
Հոդված 33.2. Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերը
Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերն են`
ա) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 դրամ.
բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 10.000 դրամ.
գ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար` 10.000 դրամ.
դ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար` 10.000 դրամ.
ե) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար` 1.000 դրամ:
(33.2-ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
(գլուխը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)