Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2019-06-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 29. Վարորդական վկայականի ուժը կորցնելը

գործել է մինչև 2019-06-22Բացել ARLIS-ում

Հոդված 29. Վարորդական վկայականի ուժը կորցնելը

1. Անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե`

ա) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.

բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացությունը.

գ) նա մահացել է.

դ) լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը.

ե) վարորդական վկայականը կորել է, և դրա տերը դիմել է` սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:

2. Վարորդական վկայականի գործողությունը դադարում է օրենքով սահմանված կարգով վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մինչև դրանում սահմանված ժամկետի ավարտը:

3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված վարորդական իրավունքի վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված դեպքերում ոստիկանությունն իրավասու է վերցնելու անձի վարորդական վկայականը:

(29-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։