Հոդված 29. Վարելու իրավունքը դադարելը և վարորդական վկայականի ուժը կորցնելը
Հոդված 29. Վարելու իրավունքը դադարելը և վարորդական վկայականի ուժը կորցնելը
(վերնագիրը խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն)
1. Անձի վարելու իրավունքը դադարում է, եթե`
1) առկա է նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.
2) առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին տեղեկություն.
3) առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտ.
4) նա մահացել է:
2. Անձի վարորդական վկայականն ուժը կորցնում է, եթե`
1) առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը.
2) լրացել է վարորդական վկայականի գործողության ժամկետը.
3) վարորդական վկայականը կորել է, և անձը դիմել է նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:
2․1․
2․2․
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած վարորդական վկայական հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը վերցնում է այդ վարորդական վկայականը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ օտարերկրյա պետության իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո:
(29-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 04.03.26 ՀՕ-62-Ն, փոփ., լրաց. 18.06.26 ՀՕ-241-Ն)
(հոդվածը 04.03.26 ՀՕ-62-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում էլեկտրոնային առողջապահության համակարգի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրի միջև փոխգործելիությունն ապահովելու օրվանից)
(18.06.26 ՀՕ-241-Ն օրենքն ունի անցումային դրույթ)