Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-13-ից մինչև 2007-01-04։Բացել գործող տեքստը

Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:

Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, ընդգրկվում են համայնքների մեջ:

Քաղաքի դասակարգում ունեցող բնակավայր ընդգրկող համայնքները կոչվում են քաղաքային համայնքներ, միայն գյուղի դասակարգում ունեցող բնակավայրեր ընդգրկող համայնքները` գյուղական համայնքներ, Երևան քաղաքի թաղամաս և բնակավայր ընդգրկող համայնքները` թաղային համայնքներ:

Հայաստանի Հանրապետության համայնքների ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:

Երևան քաղաքի թաղային համայնքների ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ում:

Երևան քաղաքի թաղային համայնքների սահմանները որոշվում են նրանց մեջ ընդգրկված բնակավայրերի և թաղամասերի սահմաններով:

Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի անվանումը, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին` առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը:

Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոն է համարվում առավել բնակչություն ունեցող բնակավայրը:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.04. ՀՕ-41-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։