Հոդված 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Հոդված 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Բնակավայրերը մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավորներ են:
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը, նրանց դասակարգումը` գյուղ կամ քաղաք, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:
Երևան քաղաքի բնակավայրերի և թաղամասերի ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ում:
(4-րդ հոդվածը փոփ. 14.12.04. ՀՕ-41-Ն)