ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026 թ. N 588-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով մասնագիտական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 22-ի N2 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի հավաքածուին պատկանող 134 թանգարանային առարկաները 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի «Շանսի թանգարան»-ին, 2026 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 16-ը ներառյալ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հեբեյ նահանգի «Հեբեյ թանգարան»-ին, 2026 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2027 թվականի մարտի 17-ը ներառյալ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդուն նահանգի «Շանդուն թանգարան»-ին ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով ժամանակավոր պահպանության հանձնելուն՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. հունիսի 23
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2026 թվականի հունիսի 23-ի
N 588-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿ