ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026 թ. N 589-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով մասնագիտական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 30-ի N 1 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հավաքածուին պատկանող Գրիգոր Խանջյանի «Մեքսիկական շարք» խորագրով 5 (հինգ) թանգարանային առարկաները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 15-ը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության հանձնելուն՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. հունիսի 23
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2026 թվականի հունիսի 23-ի
N 589-Ա որոշման
N Հաշվառման նիշը Հեղինակը Անվանումը Ստեղծման թիվը Նյութը Չափսը սմ-ով Լուսանկարը
1 ԵԺԱԹ–152/4 Գրիգոր Խանջյան «Հուշեր Մեքսիկայից» շարքից, «Որտեղ ես դու, որդի Աստծո», «Մեքսիկացին դիմակների հետ» 1976 թուղթ, պաստել 74*97
2 ԵԺԱԹ–152/2 Գրիգոր Խանջյան «Հուշեր Մեքսիկայից» շարքից, «Որտեղ ես դու, որդի Աստծո», «Մեքսիկացին պատկերի հետ» 1976 թուղթ, պաստել 97x74
3 ԵԺԱԹ–151/5 Գրիգոր Խանջյան «Մեքսիկացիները» շարքից, «Մեքսիկացի» 1976 թուղթ, պաստել 75*54
4 ԵԺԱԹ– 151/2 Գրիգոր Խանջյան «Մեքսիկացիները» շարքից, «Կին և տղամարդ» 1976 թուղթ, պաստել 75*54
5 ԵԺԱԹ–151/3 Գրիգոր Խանջյան «Մեքսիկացիները» շարքից, «Պատանի» 1976 թուղթ, պաստել 74*54