ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026 թ. N 590-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով մասնագիտական հանձնաժողովի 2026 թվականի մայիսի 27-ի N 3 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի հավաքածուին պատկանող 38 թանգարանային առարկաները 2026 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության հանձնելուն՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. հունիսի 23
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2026 թվականի հունիսի 23-ի
N 590-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ
ՑԱՆԿ