Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

23 հունիսի 2026 թ. N 605-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 2,000,000,000 (երկու միլիարդ) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 200,000 (երկու հարյուր հազար) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 10,000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:

2. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 18,188,380,000 (տասնութ միլիարդ հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 1,818,838 (մեկ միլիոն ութ հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:

3. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2026 թ. հունիսի 23

Երևան

Հավելված

Կազմված է -------------2026 թ.

և բաղկացած է 2 թերթից

Տպագրված է ընդամենը 5 օրինակ

Օրինակ _____

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է

Հայաստանի Հանրապետության

Երևան քաղաքի ավագանու

23 հունիսի 2026 թ.

N 605-Ա որոշմամբ

ՀՀ Երևանի քաղաքապետ՝

Տ. ԱՎԻՆՅԱՆ Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ 15.12.2011 թ.,

գրանցման N 282.120.56025

վկայական N 03 Ա 206025

ՀՎՀՀ 00875439

15.12.2011 թ. գրանցված կանոնադրության

թիվ ____.___ փոփոխությունը գրանցված է

ՀՀ արդարադատության

նախարարության իրավաբանական

անձանց պետական ռեգիստրի

գործակալության կողմից

__________________

“____”_____ 2026 թ.

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(փոփոխություն)

2026 թ.

Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 18,188,380,000 (տասնութ միլիարդ մեկ հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) դրամ, որը կազմում է 1,818,838 (մեկ միլիոն ութ հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 (տասը հազար) դրամ:

Բոլոր 1,818,838 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:

Սույն փոփոխությունը հանդիսանում է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ 15.12.2011 թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։