ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 18 · (18-րդ գլուխը 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 44-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման պահից:)
Հոդված 137. Դատավորի գործունեության գնահատման տեսակները
Հոդված 137. Դատավորի գործունեության գնահատման տեսակները
1. Դատավորի գործունեությունը ենթակա է հերթական գնահատման՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, իսկ դատավորի նախաձեռնությամբ` արտահերթ:
2. Արտահերթ գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով և ժամկետներում:
3. Արտահերթ գնահատում չի իրականացվում, եթե դատավորի գործունեությունը վերջին երկու տարվա ընթացքում գնահատվել է: