Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-03-ից մինչև 2020-10-03։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 19 · ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 149. Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2020-10-03Բացել ARLIS-ում

Հոդված 149. Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

3.1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով.

3.2) դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում.

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը չի կարող կիրառվել սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս:

2. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

3. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք կիրառելու կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվելու կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կամ նախազգուշացում ստանալու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

(149-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։