Հոդված 21
Հոդված 21.
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:
2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:
2.1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորները:
3. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և այլն) գործեր։
4. Առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
(21-րդ հոդվածը լրաց. 25.06.20 ՀՕ-341-Ն, լրաց., փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)