Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-10-29։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 9 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 43

գործել է մինչև 2021-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 43.

Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը

1. Կոլեգիալ և միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագրում մուտքագրվում և բաշխվում են միմյանցից առանձին:

2. Ձևավորված դատական կազմերը փոփոխվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:

3. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև:

(43-րդ հոդվածը լրաց. 03.02.21 ՀՕ-265-Ն)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։