Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-04-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 9 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 43

գործել է մինչև 2023-04-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 43.

Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը

1. Կոլեգիալ և միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագրում մուտքագրվում և բաշխվում են միմյանցից առանձին:

2. Ձևավորված դատական կազմերը փոփոխվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:

2.1. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև:

3. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն)

(43-րդ հոդվածը լրաց. 03.02.21 ՀՕ-265-Ն, 14.04.21 ՀՕ-331-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-151-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-575-Ն)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից)

(23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։