Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-12-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 18 · (գլուխը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

Հոդված 137. Դատավորի գործունեության գնահատման տեսակները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 137. Դատավորի գործունեության գնահատման տեսակները

1. Դատավորի գործունեությունը ենթակա է հերթական գնահատման՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ, իսկ դատավորի նախաձեռնությամբ կամ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում` արտահերթ:

2. Դատավորի նախաձեռնությամբ արտահերթ գնահատում չի իրականացվում, եթե դատավորի գործունեությունը վերջին երկու տարվա ընթացքում գնահատվել է:

3. Դատավորի գործունեության գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով և ժամկետներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։