Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-06-ից մինչև 2026-04-09։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 5 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 28

գործել է մինչև 2026-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 28.

Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը, դատական տարածքը և նստավայրերը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հետևյալ վերաքննիչ դատարանները.

1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ առնվազն 16 դատավորի թվակազմով.

2) վերաքննիչ քրեական դատարանը՝ առնվազն 18 դատավորի թվակազմով.

3) վերաքննիչ վարչական դատարանը՝ առնվազն 10 դատավորի թվակազմով.

4) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ առնվազն 12 դատավորի թվակազմով, որից առնվազն 6-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ:

2. Վերաքննիչ դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

3. Վերաքննիչ դատարանների նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում:

(28-րդ հոդվածը փոփ. 14.04.21 ՀՕ-331-Ն, փոփ., լրաց. 23.12.22 ՀՕ-575-Ն)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։