Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 2006 թվականի N 155-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության առևտրի և

տնտեսական զարգացման նախարարության

աշխատակազմ 379 6 -

այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ

223

6

-

առանձնացված ստորաբաժանումներ`

Հայաստանի Հանրապետությունում Առևտրի

համաշխարհային կազմակերպության

ծանուցման գործակալություն 11 - -

Հայաստանի Հանրապետության մտավոր

սեփականության գործակալություն 54 1 -

Հայաստանի Հանրապետության

որակի տեսչություն 65 2 -

Հայաստանի Հանրապետության

հավատարմագրման գործակալություն 10 1 -

Հայաստանի Հանրապետության

կոնցեսիոն գործակալություն 16 1 - »:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։