«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10502243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան N 112-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
(հրամանը խմբ. 16.12.08 N 451-Ն)
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.12.08 N 451-Ն, 25.06.26 N 207-Ն)
Հիմք ընդունելով «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը
(նախաբանը փոփ. 13.12.24 N 525-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
1) «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը համաձայն հավելված N 2-ի:
(1-ին կետը փոփ. 25.06.26 N 207-Ն)
Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի
N 112-Ն հրամանի
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՁԵՎ N 1-թափոն (տարեկան)
20.......թ. համար
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն «Թափոնների մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1739-Ն որոշմամբ հաստատված կարգի:
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է՝
շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով
Ներկայացնում են՝
վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության և սպառման) պահում, օգտահանում կամ հեռացում իրականացնող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացված են այդ մասին:
Հաշվետվության
ներկայացման ժամկետը՝
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
Ով է ներկայացնում _______________________________
(անվանումը)
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ /
Կազմակերպա-իրավական ձևը___________________ /__/__/__/__/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը __/__/__/__/__/__/__/__/
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) __/__/__/__/__/__/__/_
Փաստացի գործունեության տեսակը (ները)
հիմնական____________________________ /__/__/__/__/
երկրորդային__________________________ /__/__/__/__/
Գտնվելու
վայրը _____________________________________ /__/__/__/__/
(փոստային դասիչը)
Մարզը __________/__/__/ Համայնքը __________ /__/__/__/__/ Բնակավայրը ____________
Գործունեության իրականացման
վայրը____________________________/__/__/__/__/
(փոստային դասիչը)
Մարզը __________/__/__/ Համայնքը ____________ /__/__/__/__/ Բնակավայրը ____________
Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@____________
Պետական ռեգիստրում գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից
Բաժին 1. Թափոնների առաջացումն ու շարժը
Տողի
համարը Թափոնների
ընդհանուր
քանակությունը
տարեսկզբին Ստացվել են
թափոններ այլ անձանցից Առաջացել են
թափոններ Փոխանցվել են այլ անձանց Վնասազերծված,
ոչնչացված է
կազմակերպության
կողմից Տեղափոխվել են թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր և տեղադրվել կազմա-
կերպության միջոցներով Օգտահանված կամ վերամշակված թափոններ Թափոնների
ընդհանուր
քանակությունը
տարեվերջին
(1 + 2 + 3 - 4 - 5 - 6 - 7)
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8
101 Ընդամենը
(102+103+104 +105 +106)
102 այդ թվում`
վտանգավորության
I դասի
103 II դասի
104 III դասի
105 IV դասի
106 Ոչ վտանգավոր թափոններ (V դասի)
Բաժին 2. Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ
Տողի
համարը Ընդամենը,
հազար դրամ այդ թվում` վտանգավոր
թափոնների համար
201 Դրամական ծախսումներ, ընդամենը (202+203+204+205+206)
202 այդ թվում թափոնների`
վնասազերծման, ոչնչացման
203 թափոնների օգտահանման կամ վերամշակման համար
204 թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղեր տեղափոխման ու տեղադրման կամ պահման համար
205 վճարումներ այլ անձանց փոխանցված թափոնների դիմաց
206 վճարումներ այլ անձանցից ստացված թափոնների դիմաց
207 Դրամական հասույթներ, ընդամենը (208+209+210)
208 ադյ թվում`
այլ անձանցից նրանց թափոնների ստացման դիմաց
209 այլ անձանցից թափոնները նրանց փոխանցելու դիմաց
210 թափոնների օգտահանումից կամ վերամշակումից ստացված երկրորդային հումքի, արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից
211 այդ թվում` ի հաշիվ այլ անձանցից ստացված
թափոնների օգտահանումից կամ վերամշակումից
Բաժին 3. Թափոնների առաջացումը` ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը
Տողի
համարը Թափոնների
անվանումը Թափոնների
ծածկագիրը Թափոնների
վտանգա-վորության
դասը Գործընթացը կամ տեղամասը,
որտեղ առաջացել են թափոնները Թափոնների
ֆիզիկա-քիմիական
բնութագրերը
(ագրեգատային
վիճակը, հիմնական բաղադրիչների
պարունակությունը) Թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը, զբաղեցրած
տարածքը, քառ.մ Առկա թափոնների
քանակությունը
կազմակեր-պությունում
տարեսկզբին Առաջացել են
թափոններ
կազմակեր-
պությունում Ստացվել են
թափոններ այլ անձանցից
Ա Բ Գ Դ Ե Զ 1 2 3 4
301
302
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
Շարունակություն
Օգտահանված կամ վերամշակված
թափոններ Վնասազերծված,
ոչնչացված թափոններ Փոխանցվել են այլ անձանց Տեղափոխվել են
թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր և տեղադրվել Թափոնների առկա
քանակությունը
տարեվերջին
ընդամենը այդ թվում` այլ անձանցից ստացված ընդամենը այդ թվում` այլ անձանցից
ստացված
5 6 7 8 9 10 11
Կազմող ________________________ Ղեկավար __________________________
Անուն Ազգանուն Անուն Ազգանուն
Հեռ. _____________________ Պաշտոն ____________________
____ _______________ 20___թ. Ստորագրություն ________________
(հավելվածը փոփ. 31.08.17 N 299-Ն, փոփ., լրաց. 13.12.24 N 525-Ն, 25.06.26 N 207-Ն)
Հավելված N 2
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի
N 112-Ն հրամանի
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1- ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 25.06.26 N 207-Ն)
1. Հավելված N 1-ի «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն) լրացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) «Թափոնների առաջացումն ու շարժը» բաժին 1-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ ձևով.
ա. սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվանից մնացած (կուտակված և պահվող) թափոնների ընդհանուր քանակություններն ըստ դասերի.
բ. սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից (սույն իրավական ակտի շրջանակներում՝ այլ անձինք) ստացած թափոնների ընդհանուր քանակությունը ըստ դասերի.
գ. սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող կազմակերպությունում առաջացած (գոյացած) թափոնների քանակությունը ըստ դասերի.
դ. սյունակ 4-ում բերվում է այլ անձանց փոխանցված թափոնների քանակությունն ըստ դասերի.
ե. սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իր մոտ առաջացած, այնպես էլ այլ անձանցից ստացված) քանակությունն ըստ դասերի.
զ. սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակությունը, որը կազմակերպությունից հաշվետու տարում տեղափոխվել է թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր սեփական միջոցներով իր սեփական, կամ իր կողմից վարձակալված տրանսպորտային միջոցներով և տեղադրվել է.
է. սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարում օգտահանված (որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս օգտագործված) կամ վերամշակված թափոնների քանակությունն ըստ դասերի.
ը. սյունակ 8-ում բերվում է կազմակերպությունում առկա (կուտակված և պահվող) թափոնների քանակությունը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:
2) «Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ» բաժին 2-ը լրացվում է բաժին 1-ի ցուցանիշներին համապատասխան հետևյալ ձևով`
ա. տող (201)-ում բերվում են թափոնների հետ կապված բոլոր դրամական ծախսերը (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ, այդ նպատակով աշխատանքի դիմաց վճարումները).
բ. տող (202)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ անձանցից ստացված թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերը.
գ. տող (203)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ անձանցից ստացված թափոնների օգտահանման կամ վերամշակման նպատակով կատարված ծախսերը.
դ. տող (204)-ում բերվում են հաշվետու կազմակերպության միջոցներով թափոնները հատուկ հատկացված տեղեր տեղափոխելու և տեղադրելու կամ պահելու համար կատարած ծախսերը.
ե. տող (205)-ում բերվում են այլ անձանց փոխանցված թափոնների դիմաց կազմակերպության կատարած վճարումները.
զ. տող (206)-ում բերվում են այլ անձանցից (անկախ թափոնների ստացման նպատակների) ստացված թափոնների դիմաց կատարած վճարումները.
է. տող (207)-ում բերվում են կազմակերպության բոլոր հասույթները` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման կամ օգտահանման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացված գումարները).
ը. տող (208)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ անձանցից` նրանց թափոնների ստացման դիմաց.
թ. տող (209)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ անձանցից` կազմակերպության թափոնները նրանց փոխանցելու դիմաց.
ժ. տող (210)-ում բերվում են թափոնների օգտահանումից կամ վերամշակումից ստացված եկամուտները, անկախ թափոնների պատկանելությունից (բերվում են ինչպես կազմակերպության, այնպես էլ այլ անձանցից ստացված թափոնների համար).
ժա. տող (211)-ում բերվում են այլ անձանցից ստացված թափոնների օգտահանումից կամ վերամշակումից ստացված հասույթները:
3) «Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը» բաժին 3-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ կերպ.
ա. սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը.
բ. սյունակ Գ-ում լրացվում է համապատասխան թափոնի ծածկագիրը.
գ. սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը.
դ. սյունակ Ե-ում բերվում է տվյալ թափոնի առաջացման գործընթացի կամ կազմակերպության տեղամասի անվանումը.
ե. սյունակ Զ-ում բերվում է տվյալ թափոնի ֆիզիկաքիմիական բնութագիրը` ագրեգատային վիճակը և ֆիզիկական ձևը` պինդ (կտորներով, հատիկավոր, փոշենման), գազային (սեղմված գազեր՝ ճնշման տակ, հեղուկացված գազեր՝ տարաներով) կամ հեղուկ (մածուկանման) և հիմնական բաղադրիչների պարունակությունը.
զ. սյունակ 1-ում բերվում է կազմակերպության կողմից թափոնների տեղադրման կամ պահման համար օգտագործվող հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը՝ անվանումը, տեսակը, զբաղեցրած մակերեսը, իսկ հաջորդ` 2-11 սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների սահմանումներին և լրացման հրահանգին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 13.12.24 N 525-Ն, փոփ., լրաց. 25.06.26 N 207-Ն)
2. Հաշվետվության համապատասխան բաժիններում թափոնների քանակները ներկայացվում են տոննաներով՝ ստորակետից հետո երեք նիշի ճշտությամբ, իսկ թափոնի քանակի վերաբերյալ տվյալի բացակայության դեպքում նշվում է «0» թիվը։
(2-րդ կետը լրաց. 25.06.26 N 207-Ն)
(հավելվածը փոփ. 13.12.24 N 525-Ն, փոփ., լրաց. 25.06.26 N 207-Ն)