Հոդված 34. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 34. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
1. Հարկադիր աճուրդը հարկադիր կատարողը հայտարարում է չկայացած, եթե`
1) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.
2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է ստորագրել աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կամ սահմանված ժամկետում չի մուծել լոտի գնման գինը:
2. Հարկադիր աճուրդը պետք է չկայացած հայտարարվի ոչ ուշ, քան նշված հանգամանքների վրա հասնելու հաջորդ օրը:
3. Սույն օրենքի 30-33-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:
(34-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն)