Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաև հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:
Սույն օրենքով չեն կարգավորվում փակ սակարկությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքը չի տարածվում պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքում սակարկությունների կազմակերպման, ինչպես նաև պետության և համայնքների կարիքների համար իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն օրենքը չի տարածվում նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթի կազմակերպման հետ կապված հարաբերությունների վրա։
3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի անվճարունակության (սնանկության) առնչությամբ կազմակերպվող հրապարակային սակարկությունների առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
4. Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա: Օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:
5. Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային և ապրանքային բորսաների միջոցով հրապարակային սակարկությունների կազմակերպման վրա, ինչպես նաև արժեթղթերի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա:
6. (մասն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-146-Ն)
7. Սույն օրենքը չի տարածվում կատարողական վարույթներով անցկացվող հարկադիր աճուրդների վրա։
(1-ին հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-133-Ն, լրաց., փոփ. 24.03.21 ՀՕ-146-Ն, լրաց. 04.05.22 ՀՕ-120-Ն, փոփ., լրաց. 11.04.24 ՀՕ-199-Ն)
(11.04.24 ՀՕ-199-Ն օրենքն ունի անցումային դրույթ)