Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 83-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

600.0174.01.07.26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 հուլիսի 2026 թվականի N 174-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 83-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2026 թվականի հունիսի 12-ի N 01/23/3960-2026 և 2026 թվականի հունիսի 18-ի N 01/23/4093-2026 գրությունները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ի N 221-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 83-Ն որոշման 1-ին կետի՝

1) 3.1-ին ենթակետի «ա» պարբերությունում «յուրաքանչյուր ամսվա սակագնի» բառերից առաջ լրացնել «՝ 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակահատվածի» բառերը,

2) 3.1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» պարբերությամբ.

«ա1. ջերմաէլեկտրակայաններին, բացառությամբ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձին, վաճառվող՝ Հաշվեկշռով նախատեսված էլեկտրական էներգիայի առաքման համար անհրաժեշտ բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձի կողմից առաքվող բնական գազի քանակների տարբերությամբ ձևավորվող բնական գազի՝ 2026 օգոստոսի 1-ից սկսած յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝

PՋ1=91.15*E»։

2. Ընդունել ի գիտություն, որ գազամատակարարման համակարգում 2026 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորվող սակագների հաշվարկում ներառված` միջին ամսական աշխատավարձի աճով պայմանավորված աշխատանքի վճարման ծախսերի ավելացումն ուղղվում է գազամատակարարման համակարգի՝ լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված աշխատողների, բացառությամբ բարձրաստիճան ղեկավար անձնակազմի, պարգևատրման ֆոնդին, որը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում կարող է նվազեցվել գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկներից։

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ` Մ. Մեսրոպյան

ք. Երևան

1 հուլիսի 2026 թ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։