ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 950-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 1-ին կետով հաստատված N 12 հավելվածում հարցաշարի՝
ա. 1-ին կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «4-րդ հոդված, 1-ին կետ» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր» բառերով,
բ. 2-րդ կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «4-րդ հոդվածի 2-րդ կետ» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված N 13 հավելվածը «ԱՏԳ ԱԱ 7214 99 - ից,» բառերից հետո լրացնել «7214 20 000 0,» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
02.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
հուլիսի 2-ի N 950-Ն որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունիսի 6-ի N 730-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՏԳՏԴ-ի C26, C33, D35, M71, G46, G47, 86, E36 ծածկագրեր)
____ __________ 20 թ.
______________________________________ _____________________ ____________________
(տեսչական մարմնի անվանումը) (գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)
_________________ ____________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____________________ _______________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____________________ ________________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ. ավարտը _________________20 թ.
__________________________________________
տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
(ՀՎՀՀ)
___________________________________
___________________________________
___________________ ___________________________________
(պետռեգիստրի համարը) (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)
_____________________________________________ __________________
տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)
(հեռախոսահամարը)
____________________________________________________________ ________________________
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) (հեռախոսահամարը)
Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20 թ. համարը __________
Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
NN
ը/կ Հարցը Հարցի համար հիմք
հանդիսացող իրավական նորմը Ստուգման
անցկացման մեթոդը Կշիռը Մեկնաբա- նություններ Պատասխան
այո ոչ չ/պ
1 2 3 4 5 6 7 8 9
1. Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա շահագործվող չափման միջոցի տեսակը հաստատված է, այդ չափման միջոցը ստուգաչափված է: «Չափումների միասնականության ապահովման մասին»
օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9.1-ին հոդվածի 1-ին մաս, 9.2-րդ հոդվածի
1-ին մաս փաստաթղթային, տեսազննում 13.0
2. Արդյո՞ք ստուգաչափման դրոշմը վնասված չէ: Օրենքի 9.2-րդ հոդվածի 6-րդ մաս տեսազննում 10.0
3. Արդյո՞ք չեն շուկայահանվել կամ չեն շահագործվում չափման միջոցներ, որոնք թեև տեսակը հաստատված և ստուգաչափված են, սակայն չեն համապատասխանում չափագիտական կանոններին և նորմերին։ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ աշխատանքային չափանմուշի կիրառում 18.0
4. Արդյո՞ք տրված կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում պահպանվել են և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը)
վնասված կամ հանված չէ: Օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մաս տեսազննում 7.0
5. Արդյո՞ք արտադրանքը շուկայահանվել է միայն չափման միջոցի տեսակի հաստատման և առաջնային ստուգաչափման վերաբերյալ փաստաթղթերը
ստանալուց հետո։ ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի
N 60-Ն որոշման
N 2 հավելվածի 6-րդ կետ փաստաթղթային 2.0
1 «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է v
2 «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում v
3 «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում v
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 60-Ն որոշում:
Ստուգաթերթը լրացրին՝
տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______ ________________20 թ.»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
02.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական: