Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 5.4. Քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.4. Քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները

1․ Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորներին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորներին), որոնք՝

1) խաղադրույքներ են կատարում իրենց անվամբ բացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ և 928.9-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված հատուկ բանկային հաշիվների միջոցներից․

2) ներկայացրել են սույն օրենքի 5.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը․

3) պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, հիսուն տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների, Կենտրոնական բանկի աշխատակիցներ են։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն:

(5.4-րդ հոդվածը լրաց. 17.06.26 ՀՕ-280-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։