ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 17 · ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ
Հոդված 146. Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը
Հոդված 146. Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը
1. Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը, բացառությամբ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերի, որոնց առկայության պայմաններում արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 8 ժամը, որի պարագայում պետք է պահպանվեն սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրական և շաբաթական աշխատաժամանակի առավելագույն տևողությունները:
(պարբերությունն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 22.06.15 ՀՕ-96-Ն)
(146-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն, լրաց. 29.04.20 ՀՕ-236-Ն)
(22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ)