ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 9 · ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 50. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքման կարգը
Հոդված 50. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքման կարգը
1. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքումը նախաձեռնում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածում նշված կողմերը:
2. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի մշակման կարգը և ժամկետները, ինչպես նաև դրանց հետ կապված հարցերը որոշում են պայմանագրի կողմերը: