Հոդված 257. Մինչև տասնութ տարեկան անձանց համար արգելված աշխատանքները
Հոդված 257. Մինչև տասնութ տարեկան անձանց համար արգելված աշխատանքները
(վերնագիրը խմբ. 03.05.23 ՀՕ-160-Ն)
1. Արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ծխախոտի, ծխախոտային այլ արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների, էրոտիկա, պոռնկագրություն, սարսափ բովանդակող տպագիր հրատարակությունների, ֆիլմերի, տեսահոլովակների, հեռուստառադիոհաղորդումների, պոռնկագրական բնույթի այլ նյութերի կամ առարկաների արտադրության, օգտագործման, գովազդի, առևտրի կամ ցանկացած այլ եղանակով տարածմանը կամ իրացմանն ուղղված աշխատանքներում, ինչպես նաև մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրանց գովազդելուն ուղղված աշխատանքներում:
2. Արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում: Մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3.
4.
5.
6.
(257-րդ հոդվածը խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն)
(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 22.05.24 ՀՕ-252-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)