Հոդված 156. Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը
Հոդված 156. Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը
1. Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերն են`
1) դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը` Ամանոր.
2) հունվարի 6-ը` Սուրբ ծնունդ և Հայտնություն.
3) հունվարի 28-ը` Բանակի օր.
4) մարտի 8-ը` Կանանց տոն.
5) ապրիլի 24-ը` Ցեղասպանության զոհերի հիշատակի օր.
6) մայիսի 1-ը` Աշխատանքի օր.
7) մայիսի 9-ը` Հաղթանակի և խաղաղության տոն.
8) մայիսի 28-ը` Հանրապետության տոն.
9) հուլիսի 5-ը` Սահմանադրության օր.
10) սեպտեմբերի 21-ը` Անկախության տոն:
2. Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաև անհետաձգելի նորոգման և բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:
Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող և մինչև տասնութ տարեկան աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: