ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 44. Սույն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերի կիրառման առանձնահատկությունները
Հոդված 44. Սույն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերի կիրառման առանձնահատկությունները
1. Օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ սույն oրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառվում են սույն oրենսգրքով սահմանված կարգով:
2. Հատուկ ծառայողների, քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն oրենսգրքի 2-րդ բաժնով սահմանված նորմերը:
(44-րդ հոդվածը խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն)