Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 6.2. Քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.2. Քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները

1. Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը սույն օրենքով նախատեսված շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, որոնք՝

1) խաղադրույքներ են կատարում իրենց անվամբ բացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ և 928.9-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված հատուկ բանկային հաշիվների միջոցներից․

2) ներկայացրել են սույն օրենքի 6.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը․

3) պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, հիսուն տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների, Կենտրոնական բանկի աշխատակիցներ են։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն:

(6.2-րդ հոդվածը լրաց. 17.06.26 ՀՕ-279-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։