ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1956-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/1, Արարատի մարզ, քաղաք Արարատ, Աբովյան 12, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս Կոմերիտմիության 2/1 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ 1-3 % թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
15.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1956-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնակելի տարածքի անվանումը և հասցեն Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Մակերեսը
քառ. մ Սկզբնական արժեքը (դրամ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության
իրավունքով տրվող Հողամասը
1. Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող. 29/1 հանրակացարան, բնակարան 429 Քոչարյան Սվետլանա Սերգեյի
Քոչարյան Մեխակ Ալեքսանդրի 007310626, տրված 14.01.2016 թ. 005-ի կողմից AN0771296, տրված 24.12.2013 թ. 005-ի կողմից 33.5 247,967.00 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով
2. Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող. 29/1 հանրակացարան, բնակարան 708 Հաննհյան Սիլվա Կարկուրի Քալեջյան Դավիթ Արդաշիսի
Քալեջյան Մարիանա
Դավիթի 007191687, տրված 14.03.2016 թ. 099-ի կողմից AP0568423, տրված 29.08.2016 թ. 099-ի կողմից AU0407016, տրված
03.11.2020 թ. 005-ի կողմից 16.9 125,093.80 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար
բաժիններով
3. Մարզ Արարատ, համայնք Արարատ Արարատ ք. Խ. Աբովյան փողոց 12 շենք, 79 բնակարան Ալավերդյան Անահիտ Ավետիքի Վարդանյան Գրիգոր Լադիկի
Վարդանյան Դավիթ Գրիգորի
Վարդանյան Էլիզաբեթ Գրիգորի
Վարդանյան Վլադիկ Գրիգորի AR0285222, տրված 06.05.2017 թ. 026-ի կողմից AN0262991, տրված 15.11.2012 թ. 026-ի կողմից Ծնված՝ 01.06.2017 թ.
Ծնված՝ 05.06.2011 թ.
Ծնված՝ 20.10.2008 թ. 13.9 81,650.41 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով
4. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան),
բնակարան 210 Բարսեղյան Անահիտ Սենիկի
Առաքելյան Լուսինե Գրիշայի Առաքելյան Աշոտ Սարգիսի
Առաքելյան Գոռ Սարգիսի AT0568244, տրված 23.09.2020 թ. 019-ի կողմից AS0519116, տրված 12.03.2019 թ. 019-ի կողմից Ծնված՝ 12.12.2004 թ.
Ծնված՝ 11.04.2006 թ. 16.5 174,151.89 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով
5. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս,
4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), բնակարան 205 Փարսադանյան Նարեկ Սուրենի AT0618281, տրված 24.12.2020 թ. 019-ի կողմից 12.4 130,877.78 սեփականության իրավունքով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով
6. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան),
բնակարան 226 Ռաթևոսյան Աիդա Հակոբի
Ռաթևոսյան Վազգեն Արտավազդի Ռաթևոսյան Վարդան Վազգենի AN0696754, տրված 01.11.2013 թ. 019-ի կողմից AN0438827, տրված 11.04.2013 թ. 019-ի կողմից AP0275164, տրված 05.05.2015 թ. 019-ի կողմից 17.2 181,540.15 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով
7. Սյունիքի մարզ, քաղ. Գորիս,
Կոմերիտմիության 2/1 հասցեի
հանրակացարան, սենյակ 205 Հարությունյան
Վարդիթեր Սուրենի
Մաթևոսյան Վիտալի
Վահեի 009836610, տրված
18.01.2018 թ. 032-ի կողմից
Ծնված՝ 06.01.2014 թ. 37.8 442,912.05 ընդհանուր բաժնային
սեփականության
իրավունքով,
հավասար
բաժիններով ընդհանուր
բաժնային
սեփականության
իրավունքով՝
հավասար
բաժիններով
(հավելվածը փոփ. 09.07.26 N 994-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
15.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ