Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 11. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը

1. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հատուկ հոգածության և պաշտպանության իրավունք ունեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք պետք է նպաստեն երեխաների լիարժեք կենսագործունեությանը և զարգացմանը, ինչպես նաև ապահովեն նրանց մասնակցությունը հասարակական կյանքին:

2. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով տարածքային կառավարման պետական մարմինը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կազմում են երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան` երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր:

Երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները և օրինական շահերը ոտնահարելու դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հասցված վնասի փոխհատուցումը դատարանի վճռով գանձվում է մեղավոր անձանցից՝ հաշվի առնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական ադապտացման և սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացումը:

(11-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-39-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-31-Ն, 19.05.09 ՀՕ-117-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։